Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքերը Կուրսկի սահմանային հատվածում հետ են մղել երկու հակագրոհ

ՌԴ զինված ուժերը Կուրսկի շրջանի վեց բնակավայրերում ջախջախել են ուկրաինական զորքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ռուսական զորքերի «Հյուսիս» խմբավորումը Կուրսկի ուղղությամբ հետ է մղել երկու հակագրոհ։Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հարձակողական գործողությունների ընթացքում «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները Իվաշկովսկի, Լեբեդևկա, Մալայա Լոկնյա, Միխայլովկա, Սվերդլիկովո և Սուջա բնակավայրերի տարածքներում ջախջախել են մեկ ծանր մեքենայացված, վեց մեքենայացված, երկու դեսանտագրոհային և մեկ տարածքային պաշտպանության բրիգադների և Ուկրաինայի ԶՈւ տարածքային պաշտպանության բրիգադի կազմավորումները: Հետ են մղվել հակառակորդի երկու հակագրոհներ», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ–ի կենդանի ուժին և տեխնիկային Սումիի շրջանի Բարանովկա, Իվոլժանսկոյե, Նիզի և Խոտեն բնակավայրերի տարածքներում։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները 2024թ–ի օգոստոսի 6–ի առավոտյան ժամը 5:30–ին հարձակման են անցել Կուրսկի շրջանում` տարածք գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը դադարեցվել: Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմանից հեռացնելով:
ՌԴ ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում 8 ԱԹՍ են ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի մարզերում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, անդադար կրակում է, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա և Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հատուկ ռեժիմ է գործում։