ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Հունվարի 31-ից փետրվարի 2-ը ՆԳՆ փրկարարները հանրապետությունում արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել են համապատասխան օգնություն։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգերը եղել են ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում։
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել Բյուրեղավան, Ծաղկաձոր, Ապարան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, Ձորաղբյուր, Աշոցք և Հանքավան գյուղերում։