Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գնդակոծվել է ԴԺՀ-ի Գորլովկա բնակավայրը. երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել

Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս։ Սա ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի Դոնեցկի մարզի Գորլովկայում երկու խաղաղ բնակիչ է տուժել այսօր ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն:
«Ուկրաինացի ահաբեկիչների կողմից Կոմարով ավանի գնդակոծության հետևանքով Գորլովկայի երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել»,–նշել է Պրիխոդկոն իր Telegram-ալիքում:
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Սա ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Մի գիշերվա ընթացքում խոցվել է 9 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ