ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության, քաղաքականության և տնտեսության ոլորտում համագործակցության, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի գործունեության հետ կապված հարցեր:
Մինչ այդ Ալիևի օգնականը հանդիպել էր Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Սանայիի հետ:
Նշենք, որ հունվարի սկզբին ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն այցելել էր Բաքու, ապա Երևան: