ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ռուսական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը և հրետանին հարվածել են ուկրաինական ռազմական օդանավակայաններին և Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գործարկման համար պահեստավորման և նախապատրաստման վայրերին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և ՌԴ Զինված ուժերի խմբավորումների հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, անօդաչու թռչող սարքերի պահպանման և գործարկման նախապատրաստման վայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, խոցվել են Ուկրաինայի զինված կազմավորումների կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները 156 շրջաններում։
ՀՕՊ միջոցները խոցել են ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի 10 ռեակտիվ արկ և 108 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։