ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր ՌԴ-ի շրջանների երկնքում 9 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Սև ծովում ոչնչացրել են անէկիպաժային մոտորանավակ, որը շարժվում էր դեպի Ղրիմ։ Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսացել և ոչնչացվել է 9 ուկրաինական անօդաչու թռչող սարք. յոթ ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում և մեկական ԱԹՍ՝ Բելգորոդի և Սարատովի մարզերի տարածքներում: Սևծովյան նավատորմի հերթապահ կրակային միջոցներով Սև ծովի ջրային տարածքի հյուսիս-արևմտյան մասում ոչնչացվել է Ղրիմի թերակղզու ուղղությամբ ուղևորվող մեկ անէկիպաժային մոտորանավակ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։