Մոտ 1348 մասնակիցներ 7 օր շարունակ կպայքարեն լավագույնի տիտղոսի համար։ Մարզաձևերն են՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր, ձնամարտ։ Աշխարհի 18 պետությունների 88 քաղաքների պատվիրակություններ և 76 մրցավարներ են ժամանել ՀՀ։
Համահայկական ձմեռային խաղերի բացմանը խաղերի դրոշը բարձրացրեց Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ ջահը վառեց Վարազդատ Լալայանը։