Հայտնաբերվել է Ուկրաինայի քաղաքացի, որը ռուսաստանցու անունից վիրավորել է ուզբեկ ազգին․ ԱԴԾ

ԱԴԾ. Արխիվային լուսանկար
Հաստատված անձը ծնունդով Նիկոլաևի շրջանից է՝ ծնված 1984-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Պարզվել է Ուկրաինայի քաղաքացու ինքնությունը, որը Ռուսաստանի ենթադրյալ քաղաքացու անունից շովինիստական ​​հայտարարություններ է արել ուզբեկ ազգի ներկայացուցիչների հասցեին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է մի անձի, որը համացանցում Ռուսաստանի քաղաքացու անունից ազգայնամոլական-շովինիստական արտահայտություններ է արել ուզբեկ ազգի ներկայացուցիչների վերաբերյալ։ Հայտնաբերված անձը Ուկրաինայի քաղաքացի է՝ Նիկոլայ Նիկոլաևիչ Կոչմարիկը՝ ծնված 1984 թ-ին, Ուկրաինական ԽՍՀ Նիկոլաևի մարզի բնակիչ, որը ներկայումս գտնվում է Ուկրաինայի տարածքում և աջակցում Ուկրաինայի զինված ուժերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութը տեղադրվել է նաև Լիտվայի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գտնվող YouTube-ալիքում։
Ինչպես հայտնում է գերատեսչությունը, միջադեպը վկայում է ուկրաինական հատուկ ծառայությունների, ինչպես նաև նրանց արտասահմանյան կուրատորների նպատակաուղղված գործողությունների մասին: