2 տարվա դադարից հետո Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվել է․ Արմեն Թադևոսյան

Sputnik
Ջերմուկում այսօր պաշտոնապես բացվել են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։ Այս առիթով երկարատև դադարից հետո վերագործարկվել է նաև քաղաքի ճոպանուղին։
Ճոպանուղու աշխատանքը նախ դադարեցվել էր 2022թ-ի սեպտեմբերին՝ ադրբեջանական հարձակման ու հնարավոր վտանգի պատճառով, ապա դեկտեմբերին գործարկվելուց ամիսներ անց՝ 2023թ-ի մարտի 8-ից դարձյալ փակվել էր, քանի որ տեխնիկական ստուգումից հետո պարզվել էր, որ գլխավոր ճոպանը վնասված է։
Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը Sputnik Արմենիայի լրագրողին պատմել է, թե շուրջ 2 տարվա դադարը ինչ վնաս է հասցրել Ջերմուկին՝ տուրիստական հոսքերի կրճատման պատճառով։