ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի քաղաքական միասնականությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային իրադարձություններն ու Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ընդգծվել է երկու երկրների աջակցությունը Սիրիայի քաղաքական միասնությանը, ինչպես նաև ներառական քաղաքական անցումային գործընթացի կարևորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում տեղակայված «փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Իսկ 2025 թվականի հունվարի 29-ին Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հռչակվեց Սիրիայի նախագահ՝ երկրում անցումային շրջանի գործողության ընթացքում։