Փաշինյանը պարգևատրել է 2024 թվականի լավագույն մարզիկներին

Միջոցառման ժամանակ
Մարզիկներից յուրաքանչյուրը որպես խրախուսանք ստացել է 6 մլն 250.000 դրամի հավաստագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրել է 2024 թվականի լավագույն մարզիկներին։ Տեղեկությունը հայտնում են նախագահականից։
Մարզիկներից յուրաքանչյուրը որպես խրախուսանք ստացել է 6 մլն 250.000 դրամի հավաստագիր։
Հիշեցնենք` տարվա լավագույն մարզիկ անվանակարգում մրցանակ են ստացել ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Լավագույն կին մարզիկ անվանակարգում հաղթել է ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը: Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկը Գրետա Վարդանյանն է: Լավագույն թիմ (շախմատ) անվանակարգում հաղթել են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:
Торжественная церемония награждения 10 лучших спортсменов 2024 года состоялась в Президентском дворце при участии президента Ваагна Хачатуряна и премьер-министра Никола Пашиняна (31 января 2025). Ереван
Միջոցառման ժամանակ
Լավագույն երիտասարդ մարզիկ անվանակարգում մրցանակը հանձնվել է Էմմա Պողոսյանին: Վերադարձ մեծ սպորտ կամ հայտնություն անվանակարգում հաղթել է Հռիփսիմե Խուրշուդյանը: Լավագույն մարզիչը Հակոբ Սերոբյանն է: Հանդիսատեսի համակրանքին արժանացել է Վարազդատ Լալայանը: