ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Իսրայելի բանտերի վարչությունը Գազայի հատվածում հրադադարի մասին գործարքի շրջանակում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին «հուշ-թևնոց է» տրամադրում: Այս մասին հայտնում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։
«Քաղաքական ղեկավարության որոշման համաձայն՝ պատանդներին վերադարձնելու «Կանֆեյ Դրոր» գործողության շրջանակներում ահաբեկիչներին ազատ արձակելիս նրանցից յուրաքանչյուրին կցվելու է նույնականացման թևնոց, որի վրա նաև եբրայերեն և արաբերեն գրություններ կլինեն՝ «Հավերժական ժողովուրդը չի մոռանում» և «Ես կհետապնդեմ իմ թշնամիներին ու կհասնեմ նրանց»»,–նշում է լրատվամիջոցը՝ հղում անելով Իսրայելի բանտերի կառավարման ծառայության հաղորդագրությանը:
Հիշեցնենք` հունվարի 26–ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը իսրայելցի պատանդ կանանց՝ Էմիլի Դամարիի և Ռոմի Գոնենի ազատագրման արարողության ժամանակ նրանց նվերներով փաթեթներ էր տվել, որոնց մեջ եղել են Գազայի հատվածի քարտեզը, նրանց գերության մեջ արված նրանց լուսանկարներ, ինչպես նաև «Ազատման մասին վկայականներ»:
Հունվարի 19-ից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ է գործում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև՝ պաղեստինցի բանտարկյալների դիմաց իսրայելցի պատանդներին ազատելու վերաբերյալ համաձայնության շրջանակներում: