Արհեստական բանականությունը կարող է օգնել ԵԱՏՄ մեքենաների էլեկտրոնային անձնագրերի ստեղծմանը. Մհեր Գրիգորյան

Sputnik
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստանում ընթացող Digital Almaty համաժողովում խոսելով արհեստական բանականության մասին ասել է, որ այն կարող է օգնել ԵԱՏՄ մեքենաների էլեկտրոնային անձնագրերի ստեղծմանը։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի համար թվայնացումը առաջնահերթ ոլորտ է, որն օգնում է բիզնեսին և քաղաքացիներին նվազեցնել ժամանակի և նյութական ծախսերը, իսկ պետությանը՝ նվազեցնել բյուրոկրատական խոչընդոտները։