Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Իրակլի Կոբախիձեն և Տիգրան Խաչատրյանը
Հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Կոբախիձեին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության` նախ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նշենք, որ Հայաստանում է նաև Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։ Նա այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը ցանկություն ունի միջնորդի դերում հանդես գալ տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը ամրապնդելու համար։