Փորձում են մոռացության մատնել ճշմարտությունը. Պեսկովը մեկնաբանել է Շոլցի հայտարարությունը

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկովը նշել է, որ ճշմարտությունը մոռացության մատնելու քաղաքականությունը վնասակար հետևանքներ կունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Այսօր ճշմարտությունը մոռացության մատնելու քաղաքականություն է տարվում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունն այն մասին, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ն օգնել է Գերմանիային ազատվել նացիզմից։
Կրեմլը բացասաբար է արձագանքել Կիևի և Լոնդոնի միջև «հարյուրամյա պայմանագրի» կետին
«Նպատակաուղղված գիծ է տարվում մոռանալու համար պատմական ճշմարտությունը, ինչպես նաև այն, թե ով է վճարել եվրոպական մայրցամաքը նացիզմից ազատելու համար ամենածանր գինը։ Դա Խորհրդային Միությունն էր, որն իր դաշնակիցների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությամբ, իր վրա վերցրեց ազատագրման հիմնական դժվարությունները», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Պեսկովը նաև նշել է, որ հնարավոր հետևանքների տեսանկյունից նման գիծը վնասակար է. այն արմատավորվել է Ուկրաինայի տարածքում և կրկին տարածվում է Եվրոպայում:
«Ուկրաինայում հակամարտությունը կարող է 2 ամսից ավարտվել»․ Պուտինը խոսել է բանակցելու մասին