Խոշոր վթար Իրանում. բախվել են բեռնատարն ու ավտոբուսը, մահացածներ ու տուժածներ կան

Շտապօգնության ավտոմեքենա
Վթարի վայր են մեկնել շտապօգնության յոթ մեքենա և երկու ուղղաթիռ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Իրանի Ալբորզ նահանգում, որը գտնվում է Թեհրանից դեպի արևմուտք, բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին, մահացել է 2 մարդ, 19-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ISNA-ն՝ հղում անելով նահանգի արտակարգ ծառայության ղեկավար Ահմադ Մահդավիին։
«Տուժածները առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխել են հիվանդանոց», - ասել է Մահդավին։
Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 18 մարդ
Գործակալության տվյալներով՝ վթարի վայր են մեկնել շտապօգնության յոթ մեքենա և երկու ուղղաթիռ։
Հայտնի են դարձել Վաշինգտոնի երկնքում կործանված չվերթի գեղասահորդ ուղևորների անունները