Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջաափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելությունը լիարժեք հարգելու շրջանակներում։
Կոբախիձեն շեշտել է, որ Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներ են՝ կարևորելով այդ հանգամանքը ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայուն զարգացման համար։