ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նախատեսում է փետրվարի սկզբին այցելել Ռուսաստան. աղբյուր

Ռաֆայել Գրոսի
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ չի այցելի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նախատեսում է փետրվարի սկզբին այցելել Ռուսաստան: Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։
«Այցը կարծես թե փետրվարի 6-7–ին է ծրագրված, բայց կարող է և փոխվել», - ասել Է գործակալության զրուցակիցը ՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա հստակեցրել է, որ Գրոսին մտադիր է հանդիպել«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։
«Նա կայան չի գնա», - հավելել է աղբյուրը:
Միջուկային ահաբեկչություն. Ռոգոզինը` Զապորոժիեի ԱԷԿ–ին Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի մասին
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Կայանի բոլոր էներգաբլոկներն այս պահին գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։