Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը 2 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ Բելգորոդի մարզում

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները Բելգորոդի մարզի երկնքում այսօր ոչնչացրել են 2 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնելէ ՌԴ պաշտպանությաննախարարությունը:
«2025 թվականի հունվարի 29-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:10-ի սահմաններում, Բելգորոդի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական 2անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։