ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ՌԴ տարածքում 104 անօդաչու են խոցել. ՊՆ

Սմոլենսկի ատոմակայանից հայտնել են, որ միջուկային էներգետիկայի օբյեկտի վրա իրականացրած հարձակման փորձից հետո աշխատում է բնականոն ռեժիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ռուսական ՀՕՊ համակարգերը մարզերի երկնքում գիշերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական 104 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 104 անօդաչու թռչող սարքեր՝ 47-ը՝ Կուրսկի մարզի տարածքում, 27-ը՝ Բրյանսկի, 11-ը՝ Սմոլենսկի մարզի վրա, 7-ը՝ Տվերի մարզի երկնքում, 4-ը՝ Բելգորոդի մարզի, 3-ը՝ Նիժնի Նովգորոդի մարզի, 3-ը՝ Կալուգայի մարզի, մեկը՝ Ռոստովի մարզի և մեկը՝ Լենինգրադի մարզի տարածքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Սմոլենսկի ԱԷԿ-ից հայտնել են, որ աշխատում է բնականոն ռեժիմով՝ տարածաշրջանում անօդաչուով հարձակման և, մասնավորապես, միջուկային էներգիայի օբյեկտի վրա հարձակման փորձի ֆոնին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։