Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 18 մարդ

Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է 21 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ 2 օդաչու: Այս մասին հայտնում է Miraya ռադիոկայանը։
Նշվում է, որ օդանավում եղել է 21 մարդ։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ջուբա թռչելիս (29 Հունվար 2025), Հարավային Սուդան
Նշվում է, որինքնաթիռն ընկել է Յունիթի հանքավայրին հարող տարածքում։
ԶԼՄ-ները գրում են, որ ողջ մնացած 3 ուղևորները ծայրահեղ ծանր վիճակում են։
Աղետի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ալյասկայում F-35 հինգերորդ սերնդի ռազմական ինքնաթիռ է կործանվել