ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում 78 մարդու կյանք խլած հրդեհի գործով 28 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով խորհրդարանում։
Նրա խոսքով՝ հյուրանոցի աշխատակազմը հաշվի չի առել հրդեհի վտանգները, նախապես չի պատրաստվել դրանց։
«Առաջին փուլում (քննության. խմբ.) 9 մարդ է ձերբակալվել։ Ցուցմունքներ տալուն զուգահեռ հետաքննությունն ընդլայնվել է։ Ձերբակալվածների թիվը հասել է 28-ի։ Նրանցից 19–ը, այդ թվում` հյուրանոցի սեփականատերն ու գործերի կառավարիչը, կալանավորվել են։ Յոթ հոգու նկատմամբ դատական հսկողության մասին որոշում է կայացվել», - հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։
Հիշեցնենք` հրդեհը բռնկվել է հունվարի 21-ի գիշերը, մահացել է 78 մարդ, որոնցից 36–ն անչափահասներ են:
Հրդեհը լրջորեն վնասել է հյուրանոցի շենքը։ Չի բացառվում, որ այն ապամոնտաժվի։ Ըստ թուրքական լրատվամիջոցների` հյուրանոցը պարբերաբար ստուգվել է, հրշեջ ծառայությունները թերություններ չեն հայտնաբերել: