ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik․ Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդից։
Նշենք, որ 2024թ․ հոկտեմբերին այն ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, մեկնաբանելով Արզումանյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ասել էր, թե վերջինս նախաքննության ընթացքում տասնյակ փաստարկներ է բերել, տասնյակ մարդկանց է վկայակոչել, որոնք ստուգվել են, ու պարզվել է, որ դրանք օբյեկտիվ իրականության հետ կապ չունեն։
Ըստ Քյարամյանի՝ Արզումանյանի` տվյալները խեղաթյուրելու և վկաների վրա ազդեցություն ունենալու քայլերը ոչ միայն հարցաքննություններով են հիմնավորվել, այլ նաև այլ գործողությունների արդյունքով։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորված է 2022թ․ սեպտեմբերի 1-ից մինչ օրս