Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ում դեսպան Միխայիլ Եվդոկիմովին ասել են, որ տեղական մամուլում «Ռուսական տան» մասին տարածվող տեղեկատվությունը պաշտոնական դիրքորոշում չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը: Ադրբեջանի դեսպանին դժգոհություն են հայտնել Բաքվի հեռուստաալիքի այն հաղորդագրությունից, որում Բաքվի «Ռուսական տունը» մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ։
Բաքուն կփոփոխի Ադրբեջանում ՌԴ քաղաքացիների ժամանակավոր կացության կանոնները
Ադրբեջանի ԱԳՆ-ում դեսպան Միխայիլ Եվդոկիմովին ասել են, որ տեղական մամուլում «Ռուսական տան» մասին տարածվող տեղեկատվությունը պաշտոնական դիրքորոշում չէ։
«Մեր երկրի տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը կառուցվում է փոխադարձության սկզբունքի վրա և պետք է իրականացվի օրենսդրության պահանջներին համապատասխան»,- ընդգծել են գերատեսչությունում:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում, ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակներում Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական բնույթի հոդվածների և հաղորդագրությունների հրապարակումը թյուրըմբռնում է առաջացրել: Դա դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի խախտում է և հակասում է փաստաթղթի բովանդակությանն ու ոգուն։
Ղազախստանը Ռուսաստանին և Ադրբեջանին է փոխանցել «AZAL»-ի սև արկղերի վերծանված տվյալները
Նշենք, որ հունվարի 27-ինՄոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին ՌԴ ԱԳՆ–ում ընդունել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» տարվող դեմ ապատեղեկատվական արշավի վերաբերյալ: Ընդգծվել է, որ հնչած մեղադրանքները բացարձակ անհիմն են։