Իրանն ու Տաջիկստանը հաջորդ շաբաթվանից առանց վիզայի ռեժիմ կսահմանեն

Առանց վիզայի ռեժիմից օգտվելու իրավունք ունեն սովորական արտասահմանյան անձնագրերի տերերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Իրանի կառավարությունը հաստատել է Իրանի և Տաջիկստանի միջև օդային տրանսպորտով ուղևորություններ իրականացնելիս վիզային ռեժիմի չեղարկման մասին որոշումը: Այս մասին հայտնում է իրանական Shafaqna գործակալությունը։
«Տաջիկստանում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ Իրանի կառավարության որոշման հիման վրա` փետրվարի 3-ից Թեհրանի և Դուշանբեի միջև ավիատրանսպորտով ճանապարհորդելիս սահմանվում է առանց վիզայի ռեժիմ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ առանց վիզայի ռեժիմից օգտվելու իրավունք ունեն սովորական արտասահմանյան անձնագրերի տերերը։ Նրանք իրավունք ունեն առանց վիզայի այցելել միմյանց տարածք առաջին մուտքի պահից 90 օրվա ընթացքում՝ 30 օր ժամկետով։
Գազայի հատվածում Իսրայելը ձերբակալել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության լրագրողին