ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՕՊ համակարգերն այսօր առավոտյան 5 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Սմոլենսկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 06։50-ից 07։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ համակարգերը Սմոլենսկի մարզի տարածքում 5 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։