Թուրքական Բոլուում հրդեհից հետո ձերբակալվածների թիվը հասել է 18-ի

Հրդեհի հետևանքները
Ձերբակալվածների թվում պաշտոնյաներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Թուրքիայի Բոլու նահանգում, որտեղ հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ձերբակալվածների թիվը հասել է 18-ի: Ձերբակալվել են նաև Բոլուի փոխքաղաքապետն ու հրշեջ ծառայության պետի տեղակալը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը կալանավորել է «Grand Kartal» հյուրանոցի սեփականատիրոջը։
Հիշեցնենք` հրդեհը բռնկվել է հունվարի 21-ի գիշերը, մահացել է 78 մարդ, որոնցից 36–ն անչափահասներ են:
Հրդեհը լրջորեն վնասել է հյուրանոցի շենքը։ Չի բացառվում, որ այն ապամոնտաժվի։ Ըստ թուրքական լրատվամիջոցների` հյուրանոցը պարբերաբար ստուգվել է, հրշեջ ծառայությունները թերություններ չեն հայտնաբերել:
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել թուրքական հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբ