ՇՀԿ երկրները հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացնեն 2025 թվականին

Հաջորդ զորավարժությունների ժամկետը, կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով, կորոշվի ավելի ուշ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հակաահաբեկչական զորավարժությունները պետք է տեղի ունենան այս տարի։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։
«Այսինքն՝ պարբերաբար, տեղեկատվության փոխանակումից բացի, գործողությունների համակարգումից բացի, գործնական միջոցառումներ են իրականացվում ահաբեկչությանը, ծայրահեղականությանը և անջատողականությանը հակազդելու ուղղությամբ։ Ակնկալում ենք, որ այս տարի կորոշվի օրը, և հակաահաբեկչական վարժանքներ կանցկացվեն»,- ասել է Երմեկբաևը։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը 2001 թվականին հիմնադրել են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։ Այսօր կազմակերպության անդամ են 10 երկրներ. հետագա տարիներին կազմակերպությանը միացել են նաև Հնդկաստանը, Պակիստանը, Բելառուսն ու Իրանը։