«Կալաշնիկովն» առաջին անգամ կցուցադրի նորագույն ինքնաձիգներ Աբու Դաբիում՝ «IDEX 2025»-ին

Նոր արտադրանքը AK-12-ի մոդիֆիկացիան է` «կարճացված» (AK-12K) և «փոքր» (АК-12СК) տարբերակներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Ռուսական զենք արտադրող խոշորագույն «Կալաշնիկով» կոնցեռնն առաջին անգամ կցուցադրի իր նորագույն ինքնաձիգները «IDEX2025» զենքի և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում, որը կանցկացվի փետրվարի 17-ից 21-ը Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ): Այս մասին հայտնում է կոնցեռնի մամուլի ծառայությունը։
«Կալաշնիկովն» առաջին անգամ կցուցադրի նորագույն ինքնաձիգներ Աբու Դաբիում
Հաղորդվում է նաև, որ ինքնաձիգները AK-12-ի մոդիֆիկացիան են` «կարճացված» (AK-12K) և «փոքր» (АК-12СК) տարբերակներով։ Երկուսն էլ նախատեսված են 5,45x39 մմ փամփուշտների համար և ունեն բարելավված տեխնիկական, էրգոնոմիկ և գործառնական բնութագրեր, որոնք համապատասխանում են ժամանակակից հրաձգային մարտերի պահանջներին:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ «IDEX2025»-ին «Կալաշնիկովը» կներկայացնի նաև նորագույն 7,62 մմ РПЛ-7 ձեռքի գնդացիրը։