Ձմեռային հավաքի ընկերական խաղում հայկական «Նոան» հաղթել է Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին»

Սա «Նոայի» կազմում առաջնախաղն էր մի քանի հայ ֆուտբոլիստների համար, այդ թվում` երիտասարդական թիմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Դոհայում (Կատար) կայացած ձմեռային հավաքների ընկերական մրցաշարում հաղթել է Ռուսաստանի չեմպիոնին: Ինչպես հաղորդում է «Զենիթի» պաշտոնական կայքը, հայաստանյան թիմը հաղթել է 2:1 հաշվով:
Հայկական թիմի կազմում յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ են խփել հարձակվողներ Գոնսալո Գրեգորիուն (11 մետրանոցից) և Մատեուս Այասը: «Զենիթի» կազմում գոլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Երոխինը։
«Նոայի» կազմում առաջին անգամ խաղադաշտ են դուրս եկել Խամես Սանթոսը և Բրունո Ալմեյդան (որը դեռևս պաշտոնապես ներկայացված չէ թիմում), ինչպես նաև երիտասարդական թիմի ֆուտբոլիստներ Զավեն Խուդավերդյանը, Բիլալ Ֆոֆանան, Արթուր Մովսեսյանը, Արթուր Կոնեգլյանը և Մոհամեդ Բուա Մբիլիան։
Դրամա Սերբիայում. «Նոան» պարտվեց և չհայտնվեց ֆուտբոլային եվրագավաթի փլեյ-օֆֆ փուլում
Նշենք, որ «Զենիթը» հիմնականում խաղում էր երկրորդ կազմով։ Հիմնական խաղացողներից, բացի Երոխինից, խաղադաշտ են դուրս եկել Մատեո Կասիերան և Լուսիանոն: