ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սև ծովում ոչնչացվել են առանց անձնակազմերի երկու մոտորանավակներ, որոնք ընթանում էին Ղրիմ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հունվարի 26-ի առավոտյան Սևծովյան նավատորմի հերթապահ կրակային միջոցներով Սև ծովի ջրատարածքի հյուսիսարևմտյան մասում ոչնչացվել են Ղրիմի թերակղզու ուղղությամբ ընթացող երկու առանց անձնակազմի մոտորանավակներ», - հայտնել են գերատեսչությունում:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: