Արևմուտքին նյարդայնացնում են Բելառուսի ինքնիշխանությունը և նախագահի դիրքորոշումը. Կոսաչյով

Արխիվային լուսանկար
Ռուսաստանում հարգում են Բելառուսի ինքնիշխանությունը, բարձր գնահատում այն և աջակցելու են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Արևմուտքին նյարդայնացնում է Բելառուսի ինքնիշխանությունը, երկրի գործող նախագահի և ղեկավարության դիրքորոշումը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության համակարգող Կոնստանտին Կոսաչյովը, որն այցելել է Մինսկում գտնվող ընտրատեղամասերից մեկը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ մի նախնական գնահատական սկզբունքորեն գոյության իրավունք չունի։ Միանգամայն ակնհայտ է, որ Արևմուտքում գրգռում են Բելառուսի Հանրապետության ինքնիշխանությունը, Հանրապետության ներկայիս նախագահի, ղեկավարության դիրքորոշումը», - ասել է Կոսաչյովը՝ մեկնաբանելով Եվրամիության բանաձևը հանրապետությունում նախագահական ընտրությունների վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանում հարգում են Բելառուսի ինքնիշխանությունը, բարձր են գնահատում այն և աջակցելու են։
Եվրախորհրդարանի պատգամավորները հունվարի 22-ին ձայների մեծամասնությամբ բանաձև են ընդունել Բելառուսի վերաբերյալ, որում կոչ են արել Եվրամիության երկրներին չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև շարունակել ընդլայնել այդ երկրի դեմ պատժամիջոցները:
Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչ Անատոլի Գլազը նույն օրը հայտնել է, որ Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության տրամադրության տակ է հայտնվել հանրապետության նախագահի ընտրությունները դատապարտելու մասին ԵՄ-ի նախապես պատրաստված հայտարարության նախագիծը և նախազգուշացրել է, որ դրա ընդունման դեպքում Մինսկը դա կդիտարկի որպես միջամտություն ներքին գործերին:
Հիշեցնենք՝ Բելառուսում այսօր ընթանում են նախագահական ընտրություններ։ 5325 ընտրական տեղամասերն աշխատելու են ժամը 8:00-ից մինչև 20:00-ն: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում ՝ հանրապետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: