ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ուկրաինական զինուժը կասետային զինամթերքով և ականապատման հեռահար համակարգերով հարված են հասցրել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքին։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վլադիմիր Սալդոն:
«Ուկրաինացի ահաբեկիչները գնդակոծել են Ալյոշկին։Այսպահինհայտնի է երեք խաղաղ բնակչի մահվան մասին։ Նրանց ինքնությունը պարզվում է։ Քաղաքացիական բնակչության համար վտանգը դեռ պահպանվում է. քաղաքը պատված է չպայթած զինամթերքով»,- գրել է Սալդոն Telegram-ում։
Մարզպետը բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից, պատսպարվել ապաստարաններում: Ձեռնարկվում են ականազերծման միջոցառումներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։