ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ իշխանությունը չի պատրաստվում արտահերթ ընտրությունների։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` բացատրելով, թե ինչու է վերջին ժամանակաշրջանում ակտիվացել սոցցանցերում։
«Արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններ եղել են միշտ, նորություն չկա։ Ինչ վերաբերում է սոցցանցերում իմ ակտիվությանը, դա ավելի մեծ թափանցիկություն ապահովելու և ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցվելու անհրաժեշտությունից է բխում»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ քաղաքացիների հետ շփումից երբեք չի խուսափել, ընդհակառակը` ինքն է առիթներ փնտրում այդ շփման համար։
Հիշեցնենք` Ազգային ժողովի հաջոդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսին, իսկ աշնանը` ՏԻՄ համամասնական ընտրությունները։