Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ
Երեկ Ադրբեջանի դեսպանին էլ կանչել էին Իրանի արտաքին գործերի նախարարություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ–ները` հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը:
«Հանդիպման ընթացքում բողոք է արտահայտվել Ադրբեջանի, երկրի ղեկավարության դեմ արշավի կապակցությամբ, որը վերջին շրջանում բացահայտ իրականացնում են իրանական կառավարական շրջանակներին մերձ ԶԼՄ-ները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Իրանի ժամանակավոր հավատարմատարն ափսոսանք է հայտնել որոշ տհաճ հայտարարությունների և գործողությունների կապակցությամբ և խոստացել է հարցը հասցնել Իրանի իրավասու մարմիններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեին և բողոք հայտնել Ադրբեջանում սովորող իրանցի ուսանողների նկատմամբ անպարկեշտ գործողությունների կապակցությամբ: