«Հայ գործընկերները հնարավորություն չեն ունենա գտնվել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ Եվրամիությունում, ստիպված կլինեն ընտրություն կատարել»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԵԱՏՄ-ի գործարար խորհրդի գործադիր քարտուղար, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Սերգեյ Միխնևիչը։
Պաշտոնյան փաստել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ Հայաստանի ՀՆԱ-ն 2015 թվականից գրեթե 5 անգամ ավելացել է, երկրի առևտուրը ԵԱՏՄ-ի ներսում 1․8 անգամ շատ է, քան Եվրամիության բոլոր երկրների հետ միասին վերցրած։
«Եթե որոշում կայացվի հօգուտ Եվրամիության, ապա ԵԱՏՄ-ի կողմից կսահմանվեն սակագնային պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները, և առևտրի անկումը շատ լուրջ կլինի։ Մենք ակնկալում ենք, որ մեր հայ բարեկամները պրագմատիկորեն են մոտենում նման գնահատականներին»․-ընդգծել է Միխնևիչը։
ԵԱՏՄ-ի գործարար խորհրդի գործադիր քարտուղարը նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կազդի նաև հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա։