Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվետվություն տա պետությանը իր այցի արյդունավետության մասին.Բադալյան

Sputnik
Երկօրյա աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ունեցել է տարբեր հանդիպումներ, ինչպես նաև մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը։
Փաշինյանը քննարկման ժամանակ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն ըստ Փաշինյանի` տարածաշրջանային փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելու մասին է, նաև ստեղծելու նոր հաղորդակցության ուղիներ ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ, խորացնելու հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ:
Ինչ վերաբերում է որևէ երկրի հետ տնտեսական առարկայական փոխգործակցությանը կամ ներդրումներին, ապա պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Փաշինյանը ացի շրջանակում հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին, քննարկել նրա կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։
Ի՞նչ է շահում Հայաստանը համաշխարհային տնտեսական ու քաղաքական համաժողովներին մասնակցելուց, թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։
«Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվետվություն տա պետությանը, այսինքն քաղաքացուն, շատ կոնկրետ ու հստակ, թե որքա՞ն գումար է արժենում օրինակ իր գործուղումը համաշխարհային տնտեսական ֆորում՝ Դավոս, եւ ինչպե՞ս է չափվում դրա արդյունքը, ի՞նչ կոնկրետ արդյունքով, ի՞նչ կոնկրետ պայմանավորվածություններով, ծրագրերով».-նշում է Բադալյանը։