Վլադիմիր Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում

Ավելի վաղ` Քեոսայանի կինը` «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ ամուսինը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։
Նշենք, որ հունվարի 9–ին Քեոսայանի կինը` «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ ամուսինը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ։
Տիգրան Քեոսայանը որպես ռեժիսոր իր կարիերան սկսել է 1992 թվականին և երկարամյա գործունեության ընթացքում նկարահանել է շուրջ 20 ֆիլմ։ Բացի ռեժիսոր աշխատելուց, Քեոսայանը նկարահանվել է նաև ֆիլմերում և աշխատել հեռուստատեսությունում։