Կյանքը Լիբանանի հարավում. մարդիկ իրենց տներ են վերադառնում

Իսրայելական ռմբակոծություններից հետո շուրջ 1.5 միլիոն քաղաքացի փախստական դարձավ։ Մեծ մասը ժամանակավոր ապաստան գտավ Լիբանանի մայրաքաղաքում։
Sputnik
Իսրայելական բանակը նախորդ տարվա սեպտեմբերի վերջին ներխուժեց Լիբանանի տարածք՝ հայտարարելով, որ պայքարում է «Հզբոլլահի» դեմ։
Ռազմական գործողությունների ընթացքում տասնյակ բնակավայրեր ավերվեցին, հազարավոր լիբանանցիներ լքեցին իրենց տները։
Սուրբ ծնունդը Լիբանանի կաթոլիկ տաճարի ավերակներում
Հիմա հարավային նահանգների բնակիչները հետզհետե վերադառնում են հայրենի օջախներ:
1 / 7

Լիբանանցիներն իրենց տներ են վերադառնում

2 / 7

Նրանց անվտանգությունն ապահովում է լիբանանյան բանակը

3 / 7

2025 թվականի հունվարի 23-ին իսրայելական բանակը դուրս բերվեց Ալ-Խիյամ քաղաքից

4 / 7

Քաղաքը գտնվում է Լիբանանի հարավում՝ Նաբաթիա նահանգում

5 / 7

Իսրայելական հարձակումների հետևանքով Լիբանանի հարավի քաղաքները գրեթե ամբողջությամբ ավերվել են

6 / 7

Փողոցները վերահսկում են Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղության պահպանման ժամանակավոր ուժերի զինծառայողները

7 / 7

Լիբանանցիները վերադառնում են, թեև իսրայելական կողմը շարունակում է խախտել Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի համաձայնագիրը

Իսրայելը Լիբանանից զորքերի դուրսբերումը կշարունակի նաև 60-օրյա համաձայնագրի ավարտից հետո