ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. «Ալ Ղասամ» (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը) բրիգադները հայտարարել են, որ շաբաթ օրը` հունվարի 25–ին, ազատ կարձակեն ևս չորս իսրայելցի կին պատանդների, և հրապարակել են նրանց անունները:
«Ալ Ղասսամ» բրիգադները որոշել են շաբաթ օրը` հունվարի 25-ին, ազատ արձակել հետեւյալ կին զինծառայողներին` Կարինա Արիևին, Դանիելլ Գիլբոային, Նաամա Լևիին և Լիրի Էլբագին»,-ասված Է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Ալ Ղասսամ» բրիգադը (ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը) հայտարարել էր, որ որոշել է հունվարի 19-ին Իսրայելի հետ գործարքի շրջանակներում ազատ արձակել երեք պատանդի:
Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով հրադադարի մասին և հայտարարել են, որ ձգտում են վերջնականապես ավարտել ռազմական գործողությունները, որոնք 15 ամսվա ընթացքում 46 հազար պաղեստինցիների և մոտ մեկուկես հազար իսրայելցիների կյանք են խլել, տարածվել են դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել։
Սա հակամարտության ընթացքում երկրորդ հրադադարն է․ առաջինը կնքվել էր 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը վեց օր: