ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Թուրքիայի դատարանը կալանավորել է Բոլու նահանգի «Grand Kartal» հյուրանոցի սեփականատիրոջը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հայտնել ենք, որ Թուրքիայի Բոլու նահանգի Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրում` Grand Kartal հյուրանոցում, հունվարի 21-ի գիշերը հրդեհ է բռնկվել, որի զոհ է դարձել 79 մարդ։ Նրանցից 36-ն անչափահասներ են:
«Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 14 մարդ, դատարանն այսօր կալանավորել է հյուրանոցի սեփականատեր Հալիթ Էրգյուլին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Բոլուի «Grand Kartal» հյուրանոցը պարբերաբար ստուգվել է, հրշեջ ծառայությունները թերություններ չեն հայտնաբերել:
Հյուրանոցն այժմ կնքված է և խիստ վնասված, այն կարող են ամրացնել կամ վերջնականապես քանդել։