Հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել արևմտամետ քաղաքական ուժերի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին հայտարարելու օրենսդրական նախաձեռնությանը։
Օրենքի նախագիծն այսօր արդեն քննարկվել է ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովում։ Նախագիծը ներկայացրել և պատգամավորների հարցերին պատասխանել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը Զեյնալյանից փորձել է ճշտել իրավական, քաղաքական և տնտեսական առումներով ինչ արդյունքներ ու հետևանքներ կարող է ունենալ անդամակցության մեկնարկն ազդարարող նախագիծը Հայաստանի համար։