ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Թուրքիայի կենտրոնական բանկը 47,5%-ից իջեցրել է առանցքային տոկոսադրույքը մինչև 45%: Այս մասին ասվում է կարգավորիչ մարմնի կայքում։
2024 թվականի դեկտեմբերի վերջին Թուրքիայի կենտրոնական բանկը գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը՝ 50%-ից հասնելով 47,5%-ի։
Թուրքիայի կենտրոնական բանկը 2024 թվականի մարտից պահպանել է առանցքային տոկոսադրույքը 50%-ի մակարդակում։ Իսկ նախորդ նվազումը գրանցվել էր 2023 թվականի փետրվարին։
Թուրքիայում տարեկան գնաճը դեկտեմբերի արդյունքներով դանդաղել է մինչև 44,38%՝ մեկ ամիս առաջվա 47,09%-ի փոխարեն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը մտել է բարձր գնաճի կայուն և զգալի նվազման շրջան: