ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հինգշաբթի բանակցություններ են անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում իր աղբյուրին։
«Այսօր տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր: