Թրամփը հույս ունի հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ և վերջ դնել ուկրաինական պատերազմին

Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար
Թրամփը նշել է, որ նոր վարչակազմի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ արդեն սկսվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ շուտով կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների առջև իր տեսակապով ելույթի ժամանակ։
«Ես կուզեի հնարավորինս շուտ հանդիպել նախագահ Պուտինի հետ և վերջ դնել այս պատերազմին»,-ասել է նա:
Թրամփը նաև հայտարարել է, որ իր թիմի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն արդեն սկսվել են:
Թրամփն իր բանագնացին հանձնարարել է 100 օրում կարգավորել ուկրաինական հակամարտությունը. WSJ
Ավելի վաղ Թրամփը հույս էր հայտնել, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները կարող են կայանալ առաջիկա կես տարուց էլ շուտ։ Դրանից առաջ էլ նա խոստացել էր, որ կկարողանա հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կկարողանա կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը մեկ օրում։ ՌԴ-ում կարծում են, որ դա չափազանց բարդ խնդիր է նման պարզ լուծման համար։
Այլ երկրներին ԱՄՆ-ի օգնության կասեցում, ելք ԱՀԿ-ից. ինչ հրամանագրեր է ստորագրել Թրամփը
Հունվարի 14-ին Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը շահագրգռված չէ Ուկրաինայի ճակատագրով և չի համարում, որ հակամարտությունը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ շահերի համար: