ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենին անհանգստացնում է Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, որոնք գտնվում են Զապորոժիեի ԱԷԿ-ում, վերջին շաբաթվա ընթացքում հաճախակի պայթյուններ են լսել հարթակից դուրս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն մտահոգված է Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակով, հաճախակի պայթյուններ են լսվում հարթակի սահմաններից դուրս։ Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Արդեն մոտ երեք տարի է, ինչ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք կանխել միջուկային վթարը Զապորոժիեի ԱԷԿ-ում և այլ վայրերում... Վթար տեղի չի ունեցել, սակայն իրավիճակը չի բարելավվում: Այն դեռ անկայուն է։ Ես շարունակում եմ լրջորեն մտահոգվել միջուկային անվտանգության հարցով... այդ թվում` Զապորոժիեի հարթակում։ Մեր աշխատանքը դեռ հեռու է ավարտվելուց»,-Գրոսիի խոսքը մեջբերվում է ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, որոնք գտնվում են ԶԱԷԿ-ում, վերջին շաբաթվա ընթացքում հաճախակի պայթյուններ են լսել հարթակի սահմաններից դուրս, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է միջուկային անվտանգության նկատմամբ պահպանվող սպառնալիքը:
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ԶԱԷԿ-ում ներկա են 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, գործակալության գլխավոր տնօրենի` էլեկտրակայան կատարած առաջին այցից հետո։
Ուկրաինայի ԶՈւ–ն անցել է Էներգոդարի գրեթե ամենօրյա գնդակոծման. Զապորոժիեի ԱԷԿ
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին` Էներգոդար քաղաքի հարևանությամբ, այն Եվրոպայում ամենամեծն է էներգաբլոկների քանակով և տեղադրված հզորությամբ. կայանում կա վեց բլոկ` յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ: 2022 թվականի հոկտեմբերին օբյեկտն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ներկայում բոլոր էներգաբլոկները գտնվում են «սառը կանգառի» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։