Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Բավքում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը։
«Սա տասնամյակներ շարունակ ձևավորվող խնդիրների մի մասն է։ Կան խնդիրներ, որոնք տասնամյակների ընթացքում չեն լուծվել, այլ միայն բարդացել են: Դրանք մեկ վայրկյանում չհայտնվեցին։ Եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում պետք է լուծվեն հումանիտար հարցեր, այդ թվում՝ կալանավորների փոխանակման հարցը»․-նշել է Զախարովան։