ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից ԴԺՀ-ի Գորլովկա բնակավայրի կենտրոնի գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
Այսօր Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման կառավարական վարչությունը հայտնել է, որ ժամը 17:00-ին (Մոսկվայի ժամանակով) Ուկրաինայի զինված ուժերը 155 –միլիմետրանոց երեք արկ են արձակել Գորլովկայի կենտրոնի ուղղությամբ։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքում գործում են «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխարդյունահանող ձեռնարկություններ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։