ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Թուրքիայի Բոլու քաղաքի Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը ասել է 79-ի։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ–ները։
Հյուրանոցում բռնկված հրդեհի պատճառների քննության ընթացքում 11 անձ է ձերբակալվել, նրանց թվում են նաև Բոլուի քաղաքապետի տեղակալը, հյուրանոցի տնօրենն ու քաղաքի հրշեջ ծառայության փոխտնօրենը։
Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիկայան ավելի վաղ հայտնել էր, որ 76 անձ է մահացել, որոնցից 52-ի ինքնությունն է պարզվել։ Զոհերից 45-ի մարմինները հանձնվել են հարազատներին։ Երլիկայան նաև ասել էր, որ քննության ընթացքում 9 անձ է ձերբակալվել։
Հիշեցնենք, որ թուրքական հյուրանոցում հրդհեը բռնկվել էր հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 22-ը հայտարարել է ազգային սգի օր։