Թուրքիայի ԱԽ–ն հաստատել է անվտանգության «Կարմիր գիրքը»

Ազգային անվտանգության խորհրդի նիստը տեղի է ունեցել այսօր, այն նախագահել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Թուրքիայի Անվտանգության խորհուրդը հաստատել է երկրի ազգային անվտանգությանը վերաբերող թարմացված փաստաթուղթը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստը կայացել է այսօր։
«Ազգային անվտանգության քաղաքականության մասին փաստաթուղթը (MGSB), որը պարբերաբար թարմացվում է հինգ տարին մեկ, իսկ անհրաժեշտության դեպքում` հրատապ, թարմացվել է Թուրքիայում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած և հնարավոր զարգացումների գնահատման հիման վրա և հաստատվել խորհրդի կողմից», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Էրդողանը ուժային գերատեսչություններին հանձնարարել էր թարմացնել Թուրքիայի ազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող փաստաթուղթը, որը հայտնի է «Կարմիր գիրք» անվանումով:
Թուրքիան և Սլովակիան ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն
Վերջին անգամ այն քննարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 30-ին Էրդողանի գլխավորած խորհրդի նիստում։